Իսպանական մամուլի տեղեկացմամբ` անգլիական «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի մասնակցել ակումբի մարզումներին:
Խորվաթ ֆուտբոլիստը ժամանել է նախամրցաշրջանային առաջին մարզմանը, ողջունել է իր թիմակիցներին և գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին, սակայն չի մասնակցել մարզմանը: 2 ժամ անց ֆուտբոլիստը լքել է ակումբի ուսումնամարզական բազան:
Հիշեցնենք, որ Մոդրիչն անում է հնարավոր ամեն ինչ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար, որտեղ նրան ցանկանում է տեսնել «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ներկայումս կողմերը բանակցություններ են վարում տրանսֆերային գործարքի վերաբերյալ:









































