ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել՝ կապված 2012 թվականի հուլիսի 19-ին ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների անցկացման հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների՝ այդ միջոցառման միջոցով սեփական բնակչության հասարակական կյանքի ժողովրդավարական կազմակերպման փորձի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Համանախագահող երեք երկրներից և ոչ մեկը, և ոչ էլ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչում որպես անկախ ու ինքնիշխան երկիր: Հուլիսի 19-ի տվյալ միջոցառումը ոչ մի կերպ չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը և չի ազդի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ընթացիկ բանակցությունների արդյունքների վրա»:








































