Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Բուրգասում (Բուլղարիա) իսրայելցիների նկատմամբ իրականացված ահաբեկչությունից հետո Իսրայելը դադարեցրել է մի շարք երկրներ իր բոլոր թռիչքները:
Խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Հունաստանի, ՀԱՀ-ի ու Թաիլանդի մասին է: Անգամ նշվում է, որ դադարեցվել են Բուլղարիայից Իսրայել թռիչքները:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը Բուրգասի ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրել են Իրանին, սակայն իրանական կողմը տարբեր մակարդակներով հերքել է այդ մեղադրանքը:










































