Սիրիայի ընդդիմության զինված ջոկատները գրավել են Իրաքի և Թուրքիայի սահմանային անցակետերը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Իրաքի փոխարտգործնախարար Ադնան Ալ-Ասադին հայտարարել է, որ սիրիա-իրաքյան սահմանը սիրիական կողմից վերահսկում են ապստամբները: Սահմանային անցակետերից մեկում, Իրաքի իշխանությունների հավաստմամբ, ապստամբները սպանել են ավելի քան 20 սիրիացի զինվորականի:
Իրաքի իշխանությունները անվտանգության բարձր միջոցառումներ են ձեռնարկել՝ թույլ չտալու, որպեսզի զինված խմբավորումները հատեն սահմանը:
Բացի այդ, ապստամբական զինված ջոկատները գրավել են Թուրքիայի սահմանի խոշոր սահմանակետը, այնուհետև լքել են այն:
Երեկ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության սիրիական մասնաճյուղի ներկայացուցիչ Ռիադ Ալ-Շաֆկան հայտարարել է, որ ապստամբների վերահսկողության տակ է գտնվում երկրի տարածքի առնվազն 75%-ը:








































