«Հրապարակ» թերթը գրում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակման կապակցությամբ անտարբերություն չի ցուցաբերել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ էրդողանը: Երեկ թերթը տեղեկացել է, որ, ի թիվս այլոց, Տիգրան Սարգսյանին վերանշանակվելու առթիվ շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետը, ինչի մասին մերոնք «համեստորեն» լռել են:
Սակայն, թերթին հասած տեղեկություններով, «թշնամուց» եկող շնորհավորանքին զարմանքով են արձագանքել արտաքին գործերի նախարարությունում: Իհարկե, Հայաստանում համարում են, որ Թուրքիան այդպիսով ընդամենը միջազգային կառույցներին է փորձում ապացուցել իր ժողովրդավարական լինելը: Սակայն այս կապակցությամբ բավական երկար քննարկումներ են ընթացել:









































