Տավուշի մարզի Դեղձավան համայնքը Հայաստանի ամենափոքր բնակավայրերից է: Գտնվում է Երևանից 211, իսկ մարզկենտրոնից՝ 78 կմ հեռավորության վրա:
«2000թ.-ից սկսած՝ համայնքը կիսով չափ հայաթափվել է, բնակչության թիվը 268-ից հասել է 134-ի, հիսուն տոկոսով կրճատվել է նաև աշակերտների թիվը: 2008-ին, երբ շահագործեցինք համայնքի դպրոցը, այնտեղ սովորում էր 54 աշակերտ, այսօր նրանց թիվը 28 է»,-«ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել էԴեղձավանի համայնքապետ Ռոբերտ Հովհաննիսյանը:
«Վրաստանին սահմանակից ենք 2, իսկ Ադրբեջանին՝ 7 կմ-ով: Սակայն միայն անունով ենք սահմանամերձ, համայնքը ոչ մի արտոնություն չունի: Չունեք գազամատակարարում, գիշերային լուսավորում, մանկապարտեզ, գյուղապետարանի շենքը փայտից է, օգտագործում ենք հողերի 40 տոկոսը և նմանատիպ շատ հիմնախնդիրներ ունենք: Մի խոսքով` վիճակներս նախանձելի չէ»,֊հայտնեց գյուղապետը:









































