ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը իր հիասթափությունն է հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ճգնաժամային պահին չի կարողացել որոշում կայացնել Սիրիայի վերաբերյալ: Այս մասին հայտնի է դարձել տարածված հաղորդագրությունից:
«Սիրիայի վերաբերյալ հատուկ պատվիրակը հիասթափված է, որ նման ճգնաժամային կարևոր փուլում ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողացել միավորվել և վճռական քայլերի դիմել, որոնց կոչ է արել ինքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանն ու ՌԴ-ն արգելափակել են Սիրիայի վերաբերյալ արևմտյան որոշման ընդունումը, որը նախատեսում էր պատժամիջոցների կիրառում:








































