Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

Մեծ ու փոքր հիասթափություններ Հայաստանից

Ինչպես հայտնի է, Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը փետրվարի 14-ին հանդես էր եկել մի հայտարարությամբ, որով տեղեկացնում էր, որ հայտնի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի ներդրումով ստեղծված «Լինսի» հիմնադրամը որոշել է լուծարվել և ունեցած բոլոր միջոցները՝ մոտավորապես 200 մլն դոլար, նվիրաբերում է։

Լինսի հիմնադրամը բավական նշանակալից կառույց էր Հայաստանի համար: Հիմնադրամը 2000-ականների կեսին ավելի քան 200 միլիոն դոլար նվիրաբերեց Հայաստանին, որով պետք է կառուցվեին ճանապարհներ, նորոգվեին Երևանի փողոցները, մշակույթի օջախներ, բնակարաններ կառուցվեին աղետի գոտում: Այդ ծրագրերը ավարտվեցին, սակայն դրանք դեռ ամբողջությամբ չավարտված` ի հայտ էին գալիս այն թերությունները և անորակությունը, որ թույլ էր տրվել Լինսի փողերը ծախսելիս:

Առաջին իսկ ձմռանը Երևանի նորոգված փողոցները ճաքեցին, մայթերի սալիկները քայքայվեցին: Եվս մի երկու-երեք տարի անց ընդհանրապես սկսեցին կորել Լինսիի նորոգումների հետքերը: Մշակութային օջախներում ծրագրված նորոգումները կատարվեցին մասամբ` չգիտես ինչու սկսեց չբավականացնել փողը, իսկ Գյումրիում Լինսիի ծրագրով նախատեսված 5-հարկանի շենքերի փոխարեն կառուցվեցին չորս հարկանիներ, քանի որ նախնական հաշվարկը թե՛ փողի, թե՛ ժամանակի առումով չբավականացրեց:

Հետևանքը եղավ այն, որ Լինսիի հիմնադիր և հովանավոր Քըրք Քըրքորյանն այլևս չհամագործակցեց Հայաստանի իշխանության հետ և չշարունակեց Լինսիի ծրագրերը: Քըրքորյանը պարզապես չուզեց, որ իր փողով Հայաստանում հարստանան ինչ-որ մարդիկ, իսկ իշխանություններն էլ այդ փողը ոչ թե ծառայեցնեն երկրի համար որակյալ ենթակառուցվածքներ ապահովելու, այլ սեփական քարոզչությունն իրականացնելու համար:

Հայաստանի իշխանությունը սիրում է մեծ-մեծ և ամպագորգոռ ելույթներ ունենալ սփյուռքահայության հետ համագործակցության և համայն հայության ներուժի օգտագործման մասին: Սակայն Քըրք Քըրքորյանի և Լինսի հիմնադրամի օրինակը այդ առումով լավագույն վկայությունն է, թե ինչպես է Սփյուռքը Հայաստանի իշխանութան հետ գործ ձեռնարկելուց մեկ-երկու տարի անց հիասթափվում և հասկանում, որ իշխանության համար այդ գործում առաջնայինը լինում է ոչ թե պետության, այլ անձնական շահը:

Մենք գիտենք Քըրքորյանի լուրջ հիասթափության և հեռանալու մասին: Մինչդեռ քանի-քանի սփյուռքահայեր, որոնք Հայաստանում ավելի փոքր ծավալի բարեգործություններ կամ բիզնես ներդրումներ են կատարել, հեռացել են աննկատ: Նրանցից ամեն մեկի լինելու և հետևաբար հեռանալու ծավալը առանձին-առանձին չի նկատվել, սակայն ընդհանուր առմամբ վերջին տարիներին պարզապես ահռելի է այն հիասթափությունը, որ սփյուռքյան շատ գործարար-բարեգործներ ունեցել են Հայաստանում` Հայաստանի իշխանությունից:

Սփյուռքի այն գործարարները, որոնք համաձայն չեն եղել Հայաստանում հաստատված կանոններին, որոնք համաձայն չեն եղել խաղալ այն արժեհամակարգում, որը պարտադրում է Հայաստանի իշխանությունը, ստիպված են եղել հեռանալ երկրից, մոռանալ հայրենիքում խոշոր ծրագրեր և ներդրումներ իրականացնելու մասին:

Իսկ թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ արժեհամակարգը Հայաստանում, լավ գիտեն բոլորը: Այն ենթադրում է անձնական հարստացում անելանելիության աստիճան, իսկ մնացյալ բոլոր խնդիրները ստորադասվում են այդ տրամաբանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում