Պենտագոնը «Рособоронэкспорт»-ի հետ պայմանագիր է կնքել 10 հավելյալ ռուսական Մի-17 ուղղաթիռների գնման վերաբերյալ:
Համաձայանագիրը գործող պայմանագրի շարունակությունն է, որը ստորագրվել է 2011թ-ի մայիսին: Այն նախատեսում էր 21 ուղղաթիռների, հավելյալ պահեստամասերի և սարքավորումների մատակարարում Աֆղանստանի համար:
Ամերիկյան աղբյուրների համաձայն` համաձայնագրի ամբողջ արժողությունը 900 մլն դոլար է:
Ուղղաթիռները պետք է հավաքեն Ռուսաստանում, և աշխատանքը պետք է ավարտին հասցվի 2016թ-ի դեկտեմբերի 31-ին:








































