Անհրաժեշտ է վերանայել ՄԱԿ-ի կանոնները, քանի որ դրանց ընդունումից ի վեր երկար ժամանակ է անցել և դրանք չեն համապատասխանում միջազգային հասարակության պահանջներին: Նման կարծիք է հայտնել ընդդիմադիր սիրիական Ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասեդ Սեյդը:
«Իրավիճակն ալյևս չի կարող զարգանալ նման կերպ: ՄԱԿ կանոնները հնացել են»,- հայտարարել է Սեյդը Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տերցիի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Համանման հայտարարությմաբ նա հանդես է եկել այն բանից հետո, երբ Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի վերաբերյալ արևմտյան որոշումը:
Սեյդի կարծիքով՝ եթե «Ռուսաստանը շարունակի սիրիական վարչակարգին մատակարարել ծանր զենքով և սատարել բաշար ալ-Ասադին ՄԱԿ ԱԽ-ում, հետևանքները աղետալի կլինեն ամբողջ տարածաշրջանի համար»:
Իր հերթին՝ Իտալիայի ԱԳ նախարարը նշել է, որ Սիրիայում տեղի է ունենում «հումանիտար աղետ»:








































