Մեծ Բրիտանիայի պատգամավորները, երեխաներին վատ ազդեցությունից պաշտպանելու համար, պնդում են, որ պետք է արգելվեն հեռուստատեսային և կինոթատրոնների այն գովազդները, որոնք խրախուսում են ալկոհոլի օգտագործումը`
The Daily mail-ը գրում է, որ նրանք նաև ցանկանում են արգելել ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություններին սպորտային իրադարձությունները, ինչպես նաև օլիմպիական խաղերը հովանավորելը: Նրանք ասում են, որ ալկոհոլ արտադրողները պետք է հնարավարություն ունեն գովազդել իրենց ապրանքը միայն այնպիսի միջոցառումների ընթացքում, որտեղ ներկա են միայն մեծահասակները:
Պատգամավորները շեշտում են, որ նման օրենք արդեն իսկ գոյություն ունի Ֆրանսիայում:








































