Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Գերմանիային հրամայել է տուգանք վճարել` կապված էվթանազիայի, այս մասին գրում է Die Welt-ը:
Դատը շահել է Բրաունշվեյգի 69-ամյա մի բնակիչ, ում ԳԴՀ-ն մերժել էր իր կնոջ գործը քննելու հարցում: (Նրա կինը խնդրել էր դուրս գրել հաբերի մահացու չափաբաժին և մերժվել էր):
ՄԻԵԴ-ը որոշել է, որ գերմանական իշխանությունը նման կերպ խախտում է սեփական կյանքի և ընտանիքի վերաբերյալ օրենքի դրույթը: Այժմ ԳԴՀ-ն պետք է իր քաղաքացուն վճարի փոխհատուցում 2,5 հզ եվրոյի չափով և 26,7 հզ եվրոյով փոխհատուցի դատական գործընթացի համար:
Սակայն ՄԻԵԴ-ը սահմանափակվել է միայն գործի պաշտոնական տեսակետով: Գլխավոր հարցն այն մասին, թե գերմանացի բժիշկները պետք է կնոջը նշանակեին դեղահաբերի մահացու չափաբաժին, թե ոչ, մնում է անպատասխան: Դատարանի կարծիքով՝ ցանկացած պետություն էվթանազիայի մասին որոշում պետք է ընդունի ինքնուրույն: Ներկա պահին էվթանազիան թույլատրված է միայն Եվրոպական Միության չորս անդամ երկրներում` Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում և Շվեյցարիայում:
Հայցվորի կինը հաշմանդամ էր 2002թ-ից, այն բանից հետո, երբ ընկել էր տան պատուհանից: 2004 թ. նա դիմել էր Գերմանիայի դաշնային ինստիտուտին` խնդրելով իր համար դուրս գրել մահացու չափաբաժնով քնաբեր դեղահաբեր: Սակայն նրան այնտեղ մերժել էին, և այդ ժամանակ նա դիմել էր դատարան:
2005 թ. ամուսինները դիմել են Շվեյցարիայի էվթանազիայի կենտրոն` Dignitas, որտեղ կնոջն օգնել են հեռանալ կյանքից: Նրա ամուսինը, վերադառնալով Գերմանիա, ցանկացել է շարունակել դատական գործընթացը նրա անունից, բայց ԳԴՀ-ում ոչ մի դատական հաստատություն չի ընդունել նրա հայցը:








































