Եմենում զոհվել է Ադեն քաղաքի ոստիկանության պետը: Նրա դեմ մահափորձ է իրականացվել:
Ռումբը ամրացված է եղել պաշտոնյայի ավտոմեքենային: Երբ աշխատել է պայթուցիկը ՆԳՆ ներկայացուցիչ Աբդուլ ալ-Մուզաին տնից ուղևորվում էր աշխատանքի:
Նախկինում բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ երեք մահափորձ է իրականացվել: Պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորումը: Մահմեդական ծայրահեղականների դեմ պայքարը Աբդուլա ալ-Մուզաի աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկն էր:
Հիշեցնենք, որ այս խմբավորումը «արյունոտ» ահաբեկչություն է իրականացրել Եմենում հուլիսի 11-ին: Ահաբեկիչների զոհ է դարձել 20 մարդ, մի քանիսը վիրավոր են:









































