Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտոնապես հայտարարել է Մոսկվայի ճարտարապետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Կուզմինի բացակայության ընթացքում նրա փոխարեն տեղակալ Ռուբեն Մուլկիջանյանի` պարտականությունների կատարման մասին: Այս մասին հաղորդել է քաղաքի իշխանությունների աղբյուրը հինգշաբթի օրը:
Անցյալ շաբաթ պարզ դարձավ, որ Մոսկվայի ճարտարապետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Կուզմինը, ով զբաղեցնում է Մոսկվայի ճարտարապետության գլխավոր պաշտոնը 1996 թ-ից, հրաժարական է տվել և կլքի պաշտոնը արձակուրդից հետո:
Մոսկովյան ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը տեղեկացրել է, որ ներկա պահին Մոսկվայի ճարտարապետական կոմիտեն կղեկավարի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Մուլկիջանյանը:
Ավելի վաղ Մոսկվայի ճարտարապետական կոմիտեի ղեկավար էր նշանակվել Օլեգ Ռիբինը, ով զբաղեցրել է Նիժնենովգորոդի գլխավոր ճարտարապետի պաշտոնը (1996 – 2002), Նիժնենովգորոդի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը (2002 – 2005) և եղել է Մոսկվայի ճարտարապետական կոմիտեի առաջին տեղակալ (2011 թ. ապրիլից): Բայց ավելի ուշ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Ռիբինն իր կամքով հրաժարական է տվել: Պաշտոնյաններն այժմ գտնվում են արձակուրդում:









































