Saturday, 27 06 2026
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար

Դաժան սկեսրոջ կողմից խոշտանգված հարսը շարունակում է դատարանում պայքարել նրա դեմ

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի առջև այսօր կրկին ցույց էին կազմակերպել ամուսնու և սկեսրոջ կողմից դաժանաբար ծեծված Մարիամ Գևորգյանի գործով հերթական դատավարության առնչությամբ:
Խոշտանգված հարսին աջակցություն ցուցաբերող անձինք դատարանից շարունակում են պահանջել գործի հրապարակային քննություն և արդար դատաքննություն:

Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը սկեսրոջ և ամուսնու կողմից Ռուսաստանի Դաշնությունում բռնությունների ենթարկված Մարիամ Գևորգյանի գործով դատավարությունը, որով մեղադրյալի աթոռին է սկեսուր Հայկանուշ Միքայելյանը, շարունակում է անցկացնել դռնփակ պայմաններում: Դատարանին նման միջնորդություն են ներկայացրել Մարիամ Գևորգյանի ամուսնու առաջին կինը` Մելինե Բայաթյանը, և սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը: Իսկ տուժած հարսը վստահ է, որ դռնփակ դատավարության պայմաններում արդար դատաքննություն չի իրականացվի, և մեղավորները կկարողանան խուսափել պատժից:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը, դատարանում այսօր դատական նիստը շարունակվել է սովորական ընթացակարգով: Նրա խոսքով՝ դատարանում արդեն հարցաքննվել են դատակոչված գրեթե բոլոր վկաները: Մնացած մի քանի վկաների հարցաքննությունից հետո դատարանը կանցնի ամբաստանյալի հարցաքննությանը, որին էլ կհաջորդի գործով առկա ապացույցների հետազոտման փուլը: Իսկ առայժմ փաստաբանը չի ցանկանում խոսել դատարանի որդեգրած մոտեցման մասին. խոսքը վերաբերում է դատարանի կողմնապահությանը կամ անկողմնակալությանը:

Նշենք, որ ինչպես ինքը՝ տուժած հարսն է պատմում, սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, իրեն խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն:

Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծի» հոդվածներով, որի համաձայն՝ նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:

Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 113 («Միջին ծանրության վնասվածքներ հասցնել») և 119 («Խոշտանգում») հոդվածներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում