BBC-ի փոխանցմամբ՝ Եմենի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել Իրանի հատուկ ծառայությունների կողմից պատրաստված լրտեսական ցանցի բացահայտման մասին:
Նշվում է, որ ձերբակալվածների մեծ մասը Եմենի քաղաքացիներ են, որոնք աշխատել են որպես գործակալներ և կապված են եղել իրանցի հետախույզների հետ: Այդ լրտեսական ցանցը ղեկավարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի սպան, որի անունը չի նշվում:
Դրա հետ մեկտեղ չի նշվում, թե իրանցիներն ու նրանց օգնականները կոնկրետ ինչով են զբաղված եղել Եմենում:






































