Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանում Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ՝ հաստատելով համագործակցության լայն շրջանակ Մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակների և Օքսֆամի կողմից Վայոց Ձորի, Սյունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում հիմնված քաղաքացիական կենտրոննների (ՔԿ) միջև:
Հուշագիրը կնքվել է 6 տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը իրականացնելու են մարդու իրավունքների` մասնավորապես քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և սոցիալական իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակում, խնդիրների լուծմանն ուղղած մարտավարության մշակում, օրենսդրության մեջ առկա բացերի շտկմանն ուղղված առաջարկների ներկայացում, ինչպես նաև հասարակության իրազեկում տվյալ խնդիրների վերաբերյալ:











































