Ռոբին Ուիլյամսը նոր՝ «Սեղանապետը» ֆիլմում կմարմնավորի ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Դևիդ Էյզենհաուերին: Այս մասին հաղորդում է Deadline.com-ը:
Ֆիլմի ռեժիսորն է Լի Դենիելսը: Ֆիլմը կպատմի Յուջին Ալենի՝ սևամորթ սեղանապետի մասին, որը 34 տարի աշխատել է Սպիտակ տանը: Ալենը թոշակի է անցել 1986 թվականին: Ֆիլմում կնկարահանվեն նաև Ջեյն Ֆոնդան, Ֆորեսթ Ուիթաքերը, Ջոն Կյուսակը, Վանես Ռեդգրեյվը, Ալան Ռիկմանը, Օփրա Ուինֆրին, Նիկոլ Քիդմանը և Մելիսա Լեոն:
Հայտնի է դարձել նաև, որ Ռոբին Ուիլյամսը կխաղա «Բրուկլինի ամենաչար մարդը» ֆիլմում, բեմադրությունը` Ֆիլ Օլդեն Ռոբինսոնի: Ֆիլմը պատմում է բժշկուհու մասին, որը սխալմամբ հիվանդին հայտնում է, որ նրան ընդամենը 90 րոպե է մնացել ապրելու: Հիվանդը որոշում է այդ կարճ ժամանակահատվածում ուղղել կյանքի ընթացքում թույլ տված բոլոր սխալները: Ֆիլմում կնկարահանվեն Միլա Կունիսը, Ջեյմս Էրլ Ջոնսը և Մելիսա Լեոն:
Ներկայում Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ վերջին ֆիլմը 2009-ին թողարկված «Հին շներ» կատակերգությունն է:










































