Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ երեկ Ռուսաստան այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մերժում է ստացել: Էրդողանն այսօր Մոսկվայում բացահայտել է, թե ինչ առաջարկներ է արել ռուսական կողմին:
Մասնավորապես, Էրդողանը Պուտինին առաջարկել է հիմնել կառավարություն` առանց Ասադի, ինչի դիմաց մերժում է ստացել: Պուտինը հայտարարել է, որ այդ առաջարկն անընդունելի է իրենց համար: Փոխարենը` կողմերը համակարծիք են եղել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության հարցում:










































