Ֆիլիպինները մտադիր է արտասահմանից ձեռք բերել 10 ռազմական ուղղաթիռ: Ռուսաստանը այն երկրների թվում է, որոնք կկարողանան վաճառքն իրականացնել: Այս մասին այսօր հայտնում է սինգապուրյան Straits Times-ը:
Ֆիլիպինյան ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Միգել Օկոլի խոսքով` նոր սարքերը կոչված են թեթև ուղղաթիռները փոխարինելու MG-520-ներով, որոնք Ֆիլիպինները դեռ անցած դարի 90-ականներին է գնել ԱՄՆ-ից:
Օկոլը հրաժարվել է անվանել մարտական մեքենաների կոնկրետ մոդելները, սակայն հաղորդել է, որ բացի Ռուսաստանից` որպես հնարավոր մատակարարներ են դիտարկվում նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Հարավային Աֆրիկան:
Երկու օր առաջ Ֆիլիպինների ազգային տեղեկատվական ՊՆԱ գործակալությունը հայտնել էր, որ զինված ուժերի մոդեռնացման ծրագրում նախատեսում է զինված ուժերի համար գնել 12 նոր ուսումնառազմական ինքնաթիռ:
Ֆիլիպինյան ռազմաօդային ուժերին անհրաժեշտ են ուսումնառազմական նոր ինքնաթիռներ, քանի որ F-5A/B կործանիչները մաշված են, ինչի պատճառով զինված ուժերը հրաժարվել են դրանցից, և 2005-ից այդ երկրի ռազմական օդաչուները մնացել են առանց ռեակտիվ ինքնաթիռների ու վերազինման կարիք ունեն:





































