Իրանի շուրջ լարվածությունը որոշ չափով թուլացել է, ինչը պայմանավորված է միջազգային հանրության ուշադրության՝ Սիրիային ուղղված լինելով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Ռուսաստանն ու Չինաստանը դժվար պաշտպանեն Արևելյան երկրների կողմից առաջ քաշված բանաձևը: Միաժամանակ, կանխատեսելի է, որ Ասադի տապալման յուրաքանչյուր սցենար կավելացնի Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում, ինչը որոշակի անդրադարձ կունենա Հայաստանի վրա»,- նշեց նա:
Սերգեյ Մինասյանի խոսքով` Իրանի վրա գործադրվող ճնշումներն ապագայում կարող են ավելի մեծանալ, ինչն իր ազդեցությունը կունենա տարածաշրջանային մյուս երկրների վրա:








































