Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի վերջին Թեհրանը մի քանի օրով փակվելու է Չմիավորման շարժման երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հայտարարել է միջազգային հարցերով Իրանի փոխնախագահ Ալի Սեիդլուն:
Վերջինիս խոսքերով՝ նմանատիպ պրակտիկա առկա է բազմաթիվ երկրներում. «Օգոստոսի 26-27-ը տեղի է ունենալու Չմիավորման շարժման անդամ երկրների փորձագետների խորհրդաժողովը, օգոստոսի 28-29-ը՝ արտգործնախարարների հանդիպումը, 30-31-ը՝ նախագահների հանդիպումը: Ներկայումս Թեհրանում ավարտվում են գագաթնաժողովի անցկացման սրահի կառուցման աշխատանքները»:
Հիշեցնենք, որ Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:











































