Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեկ տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ հայտարարելով, որ Եվրոպական միությունը չի ճանաչում այդ ընտրությունները և այդ ընտրությունները չեն բերի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխություն:
Հայտարարության մեջ Էշթոնը մեկ անգամ ևս կոչ է անում ձգտել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Ես վերահաստատում եմ Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերին կոչ եմ անում առավել մեծ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի ուղղությամբ` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս-քվոն: Ես վերահաստատելով եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի պատրաստակամությունը»,- նշել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչը:











































