Նիգերիայի տարածքում` իրանական մի նավի վրա, հայտնաբերվել են 13 արկղ 107 մմ տրամաչափ ունեցող հրթիռներ, գնդացիրներ, պայթուցիկ եւ այլ զենք եւ զինամթերք: Այդ նավը Պաղեստինի Գազայի շրջան է տեղափոխում շինանյութ Իրանից: Նավը ձերբակալվել է Նիգերիայի նավահանգիստներից մեկում, սակայն չի մանրամասնվում, թե ով է տեղեկություն հաղորդել նավի վրա գոյություն ունեցող զենքի մասին: