Լեդի Գագան երեկ իր երկրպագուներին էր ներակայցրել իր լուսանկարը, որով գովազդում է իր նոր Fame օծանելիքը, որը թողարկվելու է սեպտեմբերին: Եվ միայն մեկ օր դրանից անց, նա փոքրիկ հրեշներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է պատրաստվում օծանելիքը:
Երգչուհին իր երկրպագուներին ներակայացրել է երկու րոպե տևողությամբ տեսանյութ օծանելիքի պատրաստման մասին:
MTV.com-ը հաղորդում է, որ Formulation վերնագրով սև ու սպիտակ տեսանյութի վրա երգչուհին աշխատել է մի քանի մարդկանց հետ, ում անունները նշել էր Twitter սոցիալական ցանցում տեղադրած իր գրառման մեջ: նա շնորհակալություն էր հայտնել Ռոգի Նոուին, Քենեթ Ռոբինին և այլոց:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են առնական տղամարդիկ պատրաստում օծանելիքը Փարիզում գտնվող Haus լաբորատորիայում:











































