ԱՄՆ Պարսից Ծոցում ապահովում է անխոչընդոտ նավագնացությունը և պատրաստ է իրադարձությունների ցանկացած բարդեցման` Հորմուզի նեղուցի փակման հետ կապված. այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան:
Ի պատասխան Եվորապայի կողմից պարսկական ածխաջրածնի գնման նկատմամբ դրված արգելքների՝ պարսկական օրենսդրի 120 անդամ օրենքի նածագիծ են ներկայացրել, որով լիազորություն են տալիս Իրանի իշխանություններին Հորմուզի նեղուցում նավթային տանկերների նավագանցությունը արգելելու համար: Սակայն Պետդեպարտամենից հայտարարել են, որ Իրանի գործողությունները անօրինական են և Հորմուզի նեղուցը պատկանում է միջազգային ջրերին:
«ԱՄՆ պատրաստ է ցանկացած անկանխատեսելի քայլի: Մենք հնարավորություններ ենք ստեղծել նավագնացությանը խանգարող խոչընդոտները վերացնելու և նավերը պաշտպանելու համար»,- հայտարերել է Պենտագոնի մամլո խոսնակը:
«Իրանը պարտավորություններ ունի միաջազգային հանրության առջև և ԱՄՆ սպառնում է, որ Թեհրանը կկատարի դրանք: Առաջին անգամը չէ, որ Իրանը նման սպառնալիքով է հանդես գալիս, սակայն այդ հարցը կարգավորվում է միջազգային իրավունքով և ոչ թե մեկ երկրի ցանկությամբ»-,- հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:





































