Եթե դուք կարծում էիք, որ ծխել դադարելը բավական է առողջ լինելու համար, ապա գիտցեք, որ հարկավոր է նաև մարզվել:
Հետազոտողներն ասում են, որ բավականաչափ չմարզվելը նույնքան վտանգավոր է, որքան ծխելը:
Բրիտանիայում տարեկան 90000 մարդ մահանում է այնպիսի հիվանդություններից, ինչպիսին են՝ սրտային հիվանդությունները, քաղցկեղի տարբեր տեսակները և շաքարախտը: Ծխելու պատճառով մեծ Բրիտանիայում տարեկան մահանում է 100 000 մարդ: Հարվարդի համալսարանի գիտնականներն ասում են, որ 90 000 մարդ տարեկան մահանում է չմարզվելու կամ քիչ մրզվելու պատճառով:
The Lancet-ում հրատարակված հետազոտությունը նաև պարզել է, որ ամբողջ աշխարհում տասից մեկ մահվան դեպքի համար պատասխանատու է անշարժ մնալը, որը նշանակում է 57 միլիոն մահվան դեպքերից 5.3 միլիոնը տեղի են ունենում քիչ մարզվելու պատճառով:









































