Մահապարտ-ահաբեկիչների խումբը չորեքշաբթի օրը զանգվածային հարձակում է իրագործել աֆղանական Լոգար ծայրամասի ռազմական բազայի վրա, առնվազն երեք զինվոր զոհվել է, հաղորդել է «Պաժվակ» տեղեկատվական գործակալությունը:
Հարձակումը տեղի է ունեցել Բարակի-Բարակ գավառում, որի ադմինիստարացիայի ղեկավար Սաիդ Վակիլի տվյալներով՝ միջադեպը սկսվել է տեղի ժամանակով մոտավորապես 17:30-ին: Ահաբեկիչներից մեկը բազայի մուտքի մոտ պայթեցրել է իր հագի «մահապարտի բաճկոնը», սպանելով միանգամից երեք զինվորի: Աֆղանական երեք այլ զինծառայող և մեկ թարգմանիչ վիրավորվել են:
Օտարերկրյա զինծառայողների զոհերի մասին աֆղանական պաշտոնյաները չեն տեղեկացրել: Գրոհայինների և զինծառայողների միջև փոխհրաձգությունը շարունակվում է:
Թալիբների մամլո քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը ԶԼՄ-ի ներկայացուցիչներին հաստատել է, որ հարձակումն իրագործել են իրենց շարժման գրոհայինները:
Բարակի-Բարակի բազայում աֆղանական զինվորներից բացի՝ կան նաև ամերիկյան զինծառայողները:








































