Չինացի հնէաբանները հայտնաբերել են Եռաթագավորության դարաշրջանի դամբարան: Այս մասին հաղորդում է LiveScience-ը:
Եռաթագավորության դարաշրջանը, որը նաև հայտնի է որպես Սանգո, Չինաստանի պատմության մեջ մի դարաշրջան է, որը նշանավորվել է երեք պետությունների` ՈՒ, Շու և Վեյ պայքարով: Այս պետություններն առաջացել էին երկարատև պատերազմներից հետո, որոնք ավարտվել են մեր թվարկության 220 թվականին: Իսկ այդ դարաշրջանն ավարտվել է մեր թվարկության 280 թվականին`Չինաստանի Ցզին դինաստիայի ներքո միավորվելով:
Հնէաբանների խոսքերով՝ դամբարանը պատկանել է խոշոր հրամանատար գեներալի: Դամբարանում, որը բաղկացած է մի քանի մակարդակներից, գիտնականներին հաջողվել է հայտնաբերել հրամանատարի և նրա կնոջ մնացորդները: Մարմինները թաղված են եղել փայտե դագաղներում, որոնք 1.8 հազար տավա ընթացքում ամբողջովին քայքայվել են:
Հետազոտողները նշում են, որ գերեզմանում գտնվել են մեծ քանակությամբ արտեֆակտներ`լավ պահպանված ամաններ, զենք, դեկորատիվ ֆիգուրներ և այլն: Ամենաուշագրավ գտածոն ձիու բնական հասակի չափով բրոնզե ֆիգուրն է: Գիտնակաները նշում են, որ դա իր տեսակի մեջ խոշորագույն գտածոներից մեկն է:








































