«Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ները ևս 17 ամիս կկառավարի գերմանական «էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի էյջ», «էմ Վի Վի էներջի էյ Ջի» և հայկական «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունների կոնսորցիումը: 2009 թվականի հուլիսի 14-ին կնքված գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը վաղը կառավարության նիստում նախատեսվում է երկարացնել մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը:
Այս ժամանակահատվածում կառավարման պայմանագրի ֆինանսավորումը կիրականացվի ԳԴՀ տնտեսության զարգացման բանկի (KfW) կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներից, իսկ պայմանագրի շրջանակներում առաջացող հարկային պարտավորությունների ֆինանսավորումը` ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներից: Այս ժամանակահատվածի համար պայմանագրային կառավարչի կողմից ներկայացված ֆինանսական առաջարկը 1.39 միլիոն եվրո է, որը կտրամադրվի բանկի կողմից որպես դրամաշնորհ:









































