Հունաստանը նախանշել է ծախսերը 11.5 մլրդ եվրոյով կրճատելուն ուղղված այն հիմնական ուղենիշները, որ պահանջում են իրականացնել ԱՄՀ-ի ու ԵՄ-ի վարկատուները, մինչ երկրին հաջորդ տրանշի տրամադրումը: Այս մասին ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը:
«Մենք համաձայնել ենք բոլոր կետերով… հիմնական ուղղություններով 11.5 մլրդ դոլարի վերաբերյալ»,- ասել է Ստուրնարասը երկրի վարչապետ Անտոնիոս Սամարասի ու իշխող կոալիցիայի իր գործընկներների հետ հանդիպմանը:
Ստուրնարասը հրաժարվել է հայտնել, թե հատկապես ինչ ծախսեր են կրճատվելու ու երբ է հայտարարվելու նոր կրճատումների մասին: «Մենք դեռ երկար աշխատանք ունենք»,- ասել է Հունաստանի Ֆինանսների նախարարը:









































