Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի շարք բարձրաստիճան այրեր, սիրիական կողմը մեղադրել է մի շարք երկրների՝ այդ թվում նաև Թուրքիային:
Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ալ-Զուաբին մասնավորապես հայտարարել է, որ այդ պայթյունը կազմակերպել են Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի հատուկ ծառայությունները: Նա խոստացել է, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա:
Ի դեպ, թուրքական մամուլը Դամասկոսի պայթյունը որակել է որպես «հարված Ասադի սրտին»:









































