Monday, 08 06 2026
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
22:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին

Նոր մանրամասներ. Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդը հայտնի բժիշկների որդի էր (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13.50-ի սահմաններում մի երիտասարդ Դավիթաշենի կամրջից ցած է նետվել: 

Ինչպես դեպքի վայրից News.armenia.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Հրաչ Բաբայանի գլխավորությամբ:

Տեղում են եղել նաև դատական բժիշկը և դիահերձարանի աշխատակիցները: 

Արդեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ քննիչ Հարութ Խեդոյանի գլխավորությամբ:

Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ ինքնասպանություն գործած երիտասարդը Երևանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանն է: 

Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպանություն գործածի հայրը հանրապետությունում հայտնի բժիշկ է: 

Հավաքվածները Գ. Շամշյանին նաև պատմել են, որ նրա մայրը նույնպես հայտնի բժիշկ էր, և ընդհանուր առմամբ նրանց ընտանիքը ապահովված էր: Բացի այդ, երիտասարդը որոշակի հոգեկան խնդիրներ է ունեցել և մեկ տարի առաջ հաճախել է հոգեբանի մոտ: 

Գ. Շամշյանը հայտնել է, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը Դավիթաշենի կամրջից մոտ 800 մետր հեռավորության վրա՝ Արամ Խաչատրյան-Շիրվանզադե փողոցների խաչմերուկից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհին հայտնաբերել է «Դեու Էսպերո» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է Տ. Մինասյանին: Մեքենայի բանալիները եղել են մեքենայի վրա: 

Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում