Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրապարակվել է 2011 թվականին նավթի վաճառքից Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ երկրների ստացած շահույթի մասին հաշվետվությունը:
Դրանում ասվում է, որ 2011 թվականին Իրանը նավթի վաճառքից ստացել է 114.8 միլիարդ դոլար: Մինչդեռ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 72.2 միլիարդ դոլար: Այսինքն՝ 2011 թվականին նավթի վաճառքից Իրանի ստացած շահույթն աճել է 59 տոկոսով՝ չնայած 2011 թվականին իրանական նավթի արտահանումը նվազել է 8.5 տոկոսով:
2011 թվականին մեկ բարել նավթի միջին գինը կազմել է 105 դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակին՝ 111 դոլար:








































