Սիրիայի մայրաքաղաքում 5 պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Պայթյուններն իրականացվել են Բաշար Ալ-Ասադի եղբոր՝ Մահերի հրամանատարության տակ գտնվող դիվիզիայի տեղակայման վայրում: Կոնկրետ շրջանը չի հաղորդվում: Սիրիայի տեղեկատվության նախարարը պետական հեռուստաալիքի եթերում չի հաստատել այս տեղեկությունը:
Հիշեցնենք. այսօր առավոտյան Դամասկոսի Ազգային անվտանգության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են երկրի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան, պաշտպանության փոխնախարար Ասեֆ Շաուկաթը, ծանր վիրավորվել է ներքին գործերի նախարար Մուհամմադ Ալ-Շաարը, հետախուզության նախարարր Հիշամ Բախթիյարը: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որն այդ պահին եղել է շենքում: Reuters-ի տեղեկություններով՝ մահապարտը եղել է նախագահ Բաշար Ալ-Ասադի անձնական թիկնապահը:









































