Monday, 08 06 2026
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում

Առաջարկներ Թռչկան ջրվեժի անձնագրի նախագծի վերաբերյալ

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը առաջարկներ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությանը Թռչկան ջրվեժի անձնագրի նախագծի վերաբերյալ:

1. Նախագծում հուշարձանի անվանումն ուղղել` ոչ թե Թռչկանի, այլ Թռչկան ջրվեժ:

2. Նախագծի 5-րդ կետում տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները թերի են նշված, հարևան համայնքի անվանումը նշված չէ, պետք է նշել, որ Թռչկան ջրվեժը գտվում է Մեծ Պառնի և Շիրակամուտ համայնքների վարչական սահմանագծում, ամբողջությամբ ընդգրկված է ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի վարչական սահմանում, Չիչխան գետի վրա…

3. Նախագծի 6-րդ կետում նկարագրությունը բաժնում նշված է, որ ջրի շիթի բարձրությունը կազմում է 20-22 մետր: Մեր կարծիքով, ջրվեժի բարձրությունը փաստացի չի չափվել մասնագետի կողմից, այլ գրվել է մոտավոր, իսկ մենք մեր նախաձեռնությամբ ջրվեժի վերևի հատվածից իջեցնելով չափանշված ճոպան պարզել ենք, որ նրա բարձրությունը 23,5-24 մետր է: Առաջարկում ենք կամ ուղղել կամ համապատասխան մասնագետներ ուղարկել և չափել ջրվեժի բարձրությունը ու անձնագրում նշել ճիշտ չափը:

4. Նախագծի 7-րդ կետում քարտեզ-հատակագծի բաժնում` պահպանման գուտու մակերեսը նշված է մեկ հեկտար (1հա), որը մեր կարծիքով շատ քիչ է, իսկ A հանգուցակետի վայրի ընտրությունը անհասկանալի: Մեր կարծիքով A հանգուցակետը պետք է գտնվի Չիչխան գետի այն կետում, որտեղ կատարվում է Շիրակամուտի ջրանցքի ջրառը, քանի որ գետահովիտի այդ հատվածը ներդաշնակ միասնության մեջ է ջրվեժի հետ ու հիմնականում ծառապատ է և նույնպես ունի պահպանման կարիք: Բացի այդ քարտեզ-սխեմաների մեջ մասշտաբները նշված չեն, որը մեր կարծիքով շատ կարևոր է:

5. Նախագծի նույն 7-րդ կետում` նշված է Գետիկ գետի անունը որպես Չիչխանի վտակ, սակայն մեզ չհաջողվեց գտնել որևէ տվյալ` այդպիսի անունով վտակի մասին: Հետաքրքիր է, թե որտեղից է վերցված այդ տեղեկությունը:

6. Առաջարկում ենք նախագծի 7-րդ կետում հանել «Թռչկանի ջրվեժի շրջակա տարածքներում հանդիպում են սահմանափակ տարածքներով ծառախմբեր» նախադասությունը:

7. Հաշվի առնելով, որ Թռչկան ջրվեժը Հայստանի ամենաբարձր և ամենաջրառատ գահավիժող ջրվեժն է՝ առաջարկում ենք տալ հանրապետական նշանակության բնության հուշարձանի կարգավիճակ, այլ ոչ թե տեղական՝ ինչպես նշված է նախագծի 10-րդ կետում:

8. Նախագծի 12-րդ կետում առաջարկվող օգտագործման ձևերը նշված են տուրիստական և ռեկրեացիոն նպատակներով: Առաջարկում ենք դրա փոխարեն օգտագործել «էկոզբոսաշրջություն» բառը: Բացի այդ, նշված չէ տվյալ տարածքում էկոզբոսաշրջության զարգացման հնարավորությունները, կանոնները և սահմանափակումները. օրինակ` Թռչկան ջրվեժին մոտեցող արահետների ուղղությունները, որը մեր կարծիքով խիստ կարևոր է և անհրաժեշտ է ներառել սույն հուշարձանի անձնագրում:

9. Առաջարկում ենք նաև նախագծում նշել նաև, թե Թռչկան ջրվեժը երբ է գրանցվել որպես բնության հուշարձան, որոշման ամսաթիվն ու համարը (ՀՀ կառավարության 14.08.2008թ. «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» թիվ 967-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ջրագրական հուշարձաններ ցանկի 6-րդ կետ):

10. Թռչկան ջրվեժի նկարագրությունը շատ աղքատիկ է, ոչ մի խոսք չկա կլիմայի, կենսաբազմազանության, սեյսմիկ և տեկտոնական առանձնահատկությունների մասին, որոնց մասին անպայման պետք է նշված լինի բնության հուշարձան համարվող օբյեկտի անձնագրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում