ԱՄՆ-ի մայրուղիներին անվտանգ երթևեկության շարժման ազգային վարչությունը սկսել է ստուգել գազի ոտնակներից եղած բողոքները: Ընդհանուր առմամբ, կստուգվի շուրջ 730 հազար Ford և Mazda ավտոմեքենա: Այս մասին հայտնում է CNN-ը:
Գերատեսչությունը, որը զբաղվում է ԱՄՆ ճանապարհներին անվտանգության չափանիշների մշակմամբ, ստացել է հարյուրավոր բողոքներ 2001-2004 թթ. արտադրության Ford Escape ու Mazda Tribute արտադրության V6 շարժիչով մեքենաների գազի ոտնակներից։
Անսարքության հետևանքով տեղի է ունեցել նվազագույնը 14 վթար, որից մեկը՝ մահվան ելքով:
Ո՛չ Ford-ը, ո՛չ Mazda-ն դեռ չեն մեկնաբանել սկսված ստուգումները:









































