Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի Սաչխերի շրջանի երեք բնակիչներ դատապարտվել են 15-օրյա ժամկետով՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հրապարակավ հայհոյելու համար:
Եվ քանի որ օրենքով գոյություն չունեն անհարգալից արտահայտությունների համար հոդվածներ, ուստիև նախագահին հայհոյողներին դատապարտել են մանր խուլիգանության համար: Իսկ դա պատժվում է 100 լարի (60 դոլար) տուգանքով կամ մինչև 90 օր ազատազրկմամբ:
Ոչ վաղ անցյալում էլ տվյալ շրջանի մի բնակիչ դատապարտվել էր 15-օրյա ժամկետով, քանի որ Սաակաշվիլիի կենացը խմել էր գարեջրով, ինչը Վրաստանում կենցաղային մակարդակով համարվում է վիրավորանք: Նա մեղադրվել էր ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեջ:







































