Ամերիկյան թեթև Light Sweet Crude Oil մակնիշի նավի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.79 դոլարով` մինչև 89.22 դոլար 1 բարելի դիմաց: Այս մասին են վկայում բորսայի տվյալները:
Ընդհանուր առմամբ, համաշխարհային շուկաներում հուլիսի 18-ին նավթի գները բարձրացել են ԱՄՆ ԴՊՀ-ի ղեկավար Բեն Բեռնանկեի` երկրի Կոնգրեսի առջև արած հայտարարության և ԱՄՆ արդյունաբերական արտադրանքի վիճակագրության ֆոնի վրա:
Brent Crude Oil նավթային զանգվածի օգոստոսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում աճել է 0.63 դոլարով` մինչև 104 դոլար 1 բարելի դիմաց:
Բեռնանկեն իր ելույթում հայտարարել էր, որ «ամերիկյան տնտեսությունը շարունակում է վերականգնվել, սակայն տնտեսական ակտիվությունը ցուցադրում է դանդաղման տեմպեր տարվա առաջին կեսին։
Նրա խոսքով` տնտեսության աճի դանդաղման և բիզնեսում ներդրումների ակտիվության նվազման պատճառը Եվրոպայի ճգնաժամն է:
Նավթի գնաճին նպաստում է նաև ԱՄՆ արդյունաբերական արտադրանքի հունիսյան վիճակագրությունը` անցած ամիս արտադրության ծավալներն աճել են 0.4 տոկոսով, ինչը ավելի լավ էր վերլուծաբանների կանխատեսումից, որոնք ակնկալում էին 0.3 տոկոսով աճ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:










































