Երգչուհի Լեդի Գագան մերկացել է նոր Fame օծանելիքի գովազդի համար: 26-ամյա փոփ աստղն այս մասին հայտնել է Twitter սոցիալական ցանցում` հղման միջոցով իր երկրպագուներին ներկայացնելով գովազդը և այլևս ոչինչ չթողնելով երևակայության համար:
E!News-ը հաղորդում է, որ երգչուհին սոցիալական ցանցի իր էջում նաւև գրել է, որ չի թաքցնի, որ մի քիչ նյարդային է, բայց հպարտ է իր լուսանկարչով` Սթիվն Քլենով:
Ավստրալիական ռադիոյին տված հարցազրույցում երգչուհին ասել է, որ օծանելիքի մեջ արյուն և սերմնաբջիջ կա, բայց դրանց բույրը չի զգացվում: «Դու ուղղակի ստանում ես այնպիսի զգացողություն, ինչպիսին լինում է սիրով զբաղվելուց հետո: Արյունը վերցվել է իմ սեփական արյան նմուշից և այսպիսով դուք կունենանք այնպիսի զգացողություն, ասես ես ձեր մաշկին եմ «Չելսի»:











































