Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս առաջինը որոշում է կայացրել կրճատել իր աշխատավարձը 7.1%-ով երկրում ծանր տնտեսական իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-երը` վկայակոչելով թագավորի պալատի աղբյուրներին:
Այսուհետ նա տարեկան ստանալու է 272.252 հազար եվրո, որը 20 հազար եվրոյով ավելի քիչ է նրա նախկին աշխատավարձից:
Միապետի օրինակին հետևել են թագավորական ընտանիքի մյուս անդամները:
Իսպանական գահի ժառանգ արքայազն Աստուրիսկի Ֆելիպեն ևս կրճատել է իր տարեկան աշխատավարձը 10 հազար եվրոյով և այսուհետ նա տարեկան ստանալու է 136.276 հազար եվրո:
2012թ. ապրիլին Իսպանիայի թագավորը 170 հազար եվրոյով կրճատել էր ընտանիքի ծախսերը:
Անցյալ տարի թագավորական ընտանքի ծախսերը կազմել են 8.43 միլիոն եվրո: Այս գումարից Խուան Կարլոս 1-ին ստացել է 292.552 հազար եվրո:









































