Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Այսօր Պուտինին ու Էրդողանին սպասվում են ոչ հեշտ բանակցություններ

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր այցելելու է Ռուսաստան: Նա Մոսկվայում ոչ հեշտ բանակցություններ է վարելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են լինելու Սիրիայում տիրող իրավիճակն ու երկկողմանի հարաբերությունների հարցը: Մասնավորապես, Էրդողանը մտադիր է Պուտինին համոզել վերանայել Սիրիայի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը և վետո չդնել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձևի վրա: Բացի այդ, կողմերը քննարկելու են հունիսի 22-ին Սիրիայի կողմից Միջերկրական ծովում թուրքական ինքնաթիռի կործանման հարցը:

Պուտինն ու Էրդողանն ինքնաթիռային միջադեպի կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել հունիսի 27-ին, որում համաձայնել են, որ պետք է մանրամասն ուսումնասիրվեն այդ միջադեպի դետալները: Երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը Թուրքիային է փոխանցել տեխնիկական վերահսկման միջոցների օգնությամբ թուրքական ինքնաթիռի կործանման վերաբերյալ ստացված տվյալները:

Բացի այդ, հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են լինելու էներգետիկ հարցերը: Դա, մասնավորապես, վերաբերում է Թուրքիայի տարածքային ջրերով անցնելիք ռուսական «Հարավային հոսք» գազատարի և Աքքույուում թուրքական առաջին ատոմակայանի կառուցման խնդիրներին:

Նշվում է, որ 2011 թվականին Ռուսաստանը Թուրքիային է մատակարարել մոտ 26 միլիարդ խորանարդ մետր գազ, և այդ ցուցանիշով Թուրքիան ռուսական գազամատակարարումների հարցում զբաղեցրել է երկրորդ տեղը (առաջին տեղում Գերմանիան է): «Հարավային հոսք» գազատարի կառուցումը մեկնարկելու է այս դեկտեմբերին:

Գազատարի առավելագույն տարեկան թողունակությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր: Գազատարի նախագիծը գնահատվում է 15.5 միլիարդ եվրո, որից 10 միլիարդը բաժին է ընկնում նրա ծովային հատվածին, իսկ 5.5 միլիարդ եվրոն՝ ցամաքային հատվածին:

Ինչ վերաբերում է Աքքույուի ատոմակայանի կառուցմանը, ապա այն պահանջում է մոտ 20 միլիարդ դոլարի ներդրում, ինչն աննախադեպ է թուրքական տնտեսության համար: Դրա կառուցման համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի մայիսի 12-ին: Ներկայումս ընթանում են այդ նախագծի նախապատրաստական աշխատանքների համաձայնեցումը: Ընդհանուր առմամբ, ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ՝ 4800 մեգավատտ հզորությամբ (յուրաքանչյուր էներգաբլոկը՝ 1200 մեգավատտ հզորությամբ):

Պուտինի և Էրդողանի քննարկման թեմաների թվում ընդգրկվել են նաև առևտուրն ու զբոսաշրջությունը: Ռուսաստանը Թուրքիայի արտաքին առևտրի ոլորտում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Գերմանիայից հետո: 2011 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 31.8 միլիարդ դոլար, ինչը 26 տոկոսով ավելի է՝ համեմատած 2010 թվականի հետ:

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին ապրանքաշրջանառության ծավալն էլ ավելի է աճել և կազմել 13.7 միլիարդ դոլար: 2011 թվականին ռուս ներդրողները Թուրքիայի տնտեսությունում ներդրել են 1.1 միլիարդ դոլար, ինչը գրեթե 10 անգամ ավելի է, քան՝ 2010 թվականին:

Թուրքիան առավել հայտնի վայրերից մեկն է ռուս զբոսաշրջիկների համար: 2011 թվականին Ռուսաստանից Թուրքիա է այցելել 3.5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 10 տոկոսով գերազանցել է 2010 թվականի ցուցանիշը: Դրան զգալիորեն նպաստել է վիզային ռեժիմի դյուրացումը, ըստ էության՝ վերացումը: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Թուրքիա ժամանած ռուս զբոսաշրջիկների թիվը եղել է մոտ 817,000:

Ռուսաստանն ու Թուրքիան պլանավորել են նաև իրականացնել նոր մասշտաբային նախագծեր, ինչը մասնավորապես վերաբերում է նորարարությունների ոլորտին: Երկու երկրներն օժտված են լավ պոտենցիալով տիեզերքի հետազոտման հարցում միմյանց հետ փոխգործակցելու համար:

Պուտինն ու Էրդողանը վերջին անգամ միմյանց հանդիպել են այս տարվա հունիսի 19-ին Մեքսիկայում տեղի ունեցած G-20-ի շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում