Թունիսի նախագահ Մոնֆես Մարզուկին երաշխավորում է թունիսյան նախկին առաջնորդ Զին ալ-Աբիդին բեն Ալիին, որը պաշտոնանկ է արվել անցած տարի ազգային շարժումների հետևանքով, անվտանգություն և արդար դատաստան, եթե նա վերադառնա հայրենիք: Այդ մասին հանրապետության ղեկավարը հայտարարել է այսօր Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ:
«Ես կարող եմ երաշխավորել բեն Ալի ֆիզիկական անվտանգությունը, և այն, որ իր նկատմնամբ դատավարությւոնը արդար է լինելու: Մեր տվյալներով` բեն Ալին և նրա ընտանիքը Թունիսից գողացել են միլիարդավոր դոլարներ: Ամբողջ գումարը պետք է ետ վերադարձվի»,- նշել է Մարզուկին:
Օլանդը իր հերթին հավաստիացրել է, որ Ֆրանսիան պատրաստ է Թունիսին օգնել առևանգված միջոցները վերադարձնելու համար:









































