Sunday, 07 06 2026
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան

Փուչիկները գազով լիցքավորելու հետ կապված իրավական դաշտը կկարգավորվի

Գազով լցավորված փուչիկների անվտանգությունը ոչ մի կազմակերպություն չի վերահսկում և ոչ մի իրավական ակտով ոլորտը կարգավորված չէ: Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը, արդեն կոնկրետ միջոցառումներ են ձեռնակվել և հրդեհային անվտանգության կանոններում նախապատրաստվել են փոփոխություններ, որպեսզի խնդիրը որոշ չափով կարգավորվի: Առաջարկությունները պետք է արդարադատության նախարարությունում գրանցվեն, իսկ թե երբ կլինի, պարզ չէ:

Ս.Հայրապետյանը նշեց, որ առաջարկել են սահմանել, որ փուչիկները պետք է լցավորվեն միայն ոչ պայթյունավտանգ հելիում գազով, լցավորումը պետք է կատարի համապատասխան հրանգավորում ստացած մարդը՝ սահմանված վայրերում: Նաև սահմանվելու է, թե միջոցառումների ժամանակ ինչպես պետք է տեղակայվեն, որ պայթյունի ժամանակ հրդեհ չառաջանա, իսկ պայթյունի ձայնից խուճապ չառաջանա, կամ առաջանալու դեպքում հրմշտոց չլինի:

«Սա այնքան էլ մեր հարցը չէ: Պայթյունը հրդեհ չի համարվում մեր օրենսդրությամբ, բայց քանի որ մարդիկ այրվածքներ ստացան, մենք զբաղվում ենք: Օրենսդրական դաշտը կարագավորման կարիք ունի նաև հրավառությունների առումով, և դրա համար էլ ենք առաջարկություններ ներկայացրել, որ հրդեհային անվտանգության մասով կարգավորենք դաշտը»,- ասաց Ս.Հայրապետյանը:

Օրենքով հրդեհային հետազոտություններ անցկացվում է ցանկացած օբյեկտում, բացի մի շարք օբյեկտներից՝ օրինակ՝ դիվանագիտական, պաշտպանական և այլն:

Ըստ Ս.Հայրապետյանի՝ հարցն այն է, որ այդ լցավորողների մեծ մասը տանն են լցավորում փուչիկները, կան մարդիկ, որ մեթանի տարրան տանում են գազանանոց, մանկական երկաթուղի և պատի տակ նստած փուչիկը փչելով վաճառում են, իսկ տեսչությունը դրանց ստուգելու իրավասու չէ, նաև տներում իրավունք չունի հետազոտություն իրականացնելու: Իրավաբանական անձի դեպքում հայտնաբերված խախտումները պատժվում են վարչական տույժերով, նույնիսկ աշխատանքի դադարեցումով և այլն:

Նա կոչ արեց քաղաքացիներին՝ իրենց երեխաների համար չգնել ոչ մասնագետների կողմից լցավորված, թեև էժան, բայց վտանագավոր փուչիկները. «Նորմալ խանութներում մի քիչ թանկ է, մարդիկ հելիումը արտասահմանից բալոններով ներկրում են, բայց եթե այն անգամ պայթում է, ոչ մի կրակ չի լինում: Իսկ հելիումի և մեթանի գնային տարբերությունը շատ մեծ է, ուստի ոչ մի անհատ փուչիկ վաճառող չի գնա ու հելիում գնի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում