Google-ի միջոցով Անտարկտիկայի սառը եղանակը այժմ կարող եք զգալ նաև ձեր տանը:
PC Mag.com-ը հաղորդում է, որ որոնման համակարգերի հսկան երեքշաբթի օրը հայտարարել է, որ Անտարկտիկայի պատմական վայրերի համայնապատկերները կմիանան World Wonders կայքին:
Պատկերները ստեղծվել են Polar Geospatial կենտրոնի, Մինեսոտայի համալսարանի, և Նոր Զելանդիայի Antarctic Heritage Trust օգնությամբ:
Google-ի ծրագրերի մենեջեր Ալեքս Սթարնսը ընկերության բլոգում գրել է, որ ծրագրի նպատակն է գիտնականներին և հետաքրքրասերներին տրամադրել այդ կարևոր պատմական վայրերի ամենաստույգ տվյալները:









































