Լոնդոնյան հարյուրավոր տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել: Նրանք արգելափակել են Խորհրդարանի հարակից մայթը իրենց ավտոմեքենաներով` պահանջելով իրենց թույլ տալ տեղաշարժվելու հատուկ գծերի վրայով, որոնք պահպանվում են օլիմպիական փոխադրամիջոցների համար:
Յուրաքանչյուրը, ով կխախտի այդ գծերի օգտագործման արգելքը` կտուգանվի 200 դոլարով:
Տաքսու վարորդների արհմիության ներկայացուցիչ Ջոնաթան Մայերսը ասել է, որ տաքսիները լոնդոնի համար պատմական նշանակություն ունեն, քանի որ հայտնի են ամբողջ աշխարհին, իսկ այժ , նրանց փաստացի դավաճանել են քաղաքային իշխանությունները: Իշխանություններն իրենց հերթին բողոքի ակցիան անպատասխանատու են անվանել:









































