Թոմ Քրուզը վերջապես հանդիպել է դստեր` Սուրիի հետ:
People-ը հաղորդում է, որ երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Քեթի Հոլմսն ու Քրուզը ամուսնալուծվել էին, 50-ամյա աստղը ժամանել է Նյու Յորք երեքշաբթի օրը:
Համացանցում լուսանկար է հայտնվել, որում Քրուզը դստերը տանում է հյուրանոց: Սա Թոմի ու դստեր առաջին հանդիպումն է ամուսնալուծությունից հետո:
Ականատեսներից մեկն ասել է, որ Թոմը իսկապես երջանիկ տեսք է ունեցել:
Քրուզի աղբյուրներից մեկն ասել է, որ Քրուզը չափազանց շատ էր ցանկանում տեսնել դստերը:








































