Մեկ ամիս առաջ «Տոտենհեմ»-ը Լուկա Մոդրիչին նոր պայմանագիր է առաջարկել` բարելավված պայմաններով: Ֆուտբոլիստը, սակայն, հրաժարվել է:
«Տոտենհեմ»-ը Մոդրիչին տարեկան 6.4 մլն եվրո էր առաջարկում, ինչը 3.2 մլն-ով գերազանցում էր նախկինում ֆուտբոլիստի վաստակած գումարը:
«Արքայական ակումբ»-ն արդեն համաձայնեցրել է հենակետային կիսապաշտպանի հետ պայմանագրի պայմանները: «Ռեալ»-ի հետ նա 5 տարի ժամկետով պայմանագիր կստորագրի և տարեկան 4.5 մլն եվրո կվաստակի:








































