Կոնգոյի հանրապետությունում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու ուկրաինացի օդաչու: Այս մասին հաղորդել է Associated Press-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին
Ոստիկանության տվյալներով` պատահարը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրազավիլից 180 կմ հյուսիս: Դեռևս անհայտ պատճառներով` Մի-2 ուղղաթիռը վայր է ընկել և այրվել: Վթարի պահին ուղղաթիռում ուղևորներ չեն եղել: Օդաչուների մարմինները տեղափոխվել են Բրազավիլ: Զոհերի ինքնության մասին տեղեկատվություն չկա:
Մի-2 խորհրդային բազմաթիրախային ուղղաթիռը ստեղծվել է անցյալ դարի 50-ական թվականներին: Դրա արտադրությունը դադարեցվել է 1992թ.:











































