Իտալական ոստիկանությունը ձերբակալել է մոցառելայի «արքա» Ջուզեպե Մանդարային` (Giuseppe Mandara) հանցավոր աշխարհի հետ կապեր ունենալու կասկածանքով: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը:
Ինչպես հաղորդել է Casreta News-ը, ձերբակալությունն իրականացվել է Նեապոլում: Գործարարից առգրավվել է 100 միլիոն եվրո, այսինքն՝ նրա Mandara Group ընկերությունը, որը մոցառելա արտադրող ամենախոշոր ընկերությունն է Իտալիայում:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն` Մանդարան գործնական հարաբերություններ է ունեցել իտալական մաֆիայի հետ: Մասնավորապես, 1980-ական թվականներին նա բիզնեսի զարգացման համար գումարներ է ստացել մաֆիայից:
Մանադարան նաև մեղադրվում է արտադրության մեջ խախտումների և խարադախության մեջ: Գործարարը խաբել է հաճախորդներին` մոցառելայի պատրաստման համար պանրի մեջ խառնելով կովի կաթ: Մոցառելայի խոշոր խմբաքանակի մեջ հայտնաբերվել են նաև կերամիկայի կտորներ:
Մանադարայի հետ ձերբակալվել է ևս երեք մարդ:
Mandara Group ընկերությունը օրական արտադրում է մոտ երկու տոննա մոցառելա:









































